15:31 06.09.2018
«Ձերբակալման պահից հասարակական գործիչները, իրավապաշտպաններն ահազանգում էին, որ Շանթ Հարությունյանի գործը քաղաքական բնույթ է կրում, և նա քաղաքական բանտարկյալ է: Բոլորին հայտնի է, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ նրանք «Արժեքների հեղափոխություն» էին անում: Երթը չկայացավ, քանի որ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիական հագուստով ոստիկանների միջև: Շանթ Հարությունյանը սադրանքի զոհ դարձավ: Երբ Շանթ Հարությունյանի գործը կանցնի արդարացման փուլ և տեղի կունենա դատավարություն, էդ ժամանակ կարելի կլինի անուն առ անուն անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ սադրանքին և ովքեր հրաման են տվել»,- խոսելով Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Մայիսյան հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, արդեն ցուցում էր այն մասին, որ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն, որ քաղաքական բանտարկյալներն արդարացվեն»,- կարծում է իրավապաշտպանը:
«Քաղբանտարկյալներ չլինել՝ չի նշանակում գնալ, բացել խցի դուռը և կալանավորին ասել՝ գնա տուն, դա նշանակում է՝ վերանայել բոլորի գործերը և արդարացնել»,- ասաց Վարդան Հարությունյանը:
«Շանթ Հարությունյանը հրաժարվում է դիմում գրել: Դա նրա իրավունքն է, ոչ ոք չի կարող նրան պարտադրել: Նա կարծում է, որ առանց դիմում գրելու են իրեն դատել, առանց դիմում գրելու էլ պիտի ազատեն»,- նշեց իրավապաշտպանը:
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...