Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

14:32 21.02.2024

Քանի որ լրատվամիջոցները շատ են հետաքրքրվել, ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին․

«Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի’ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։
Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։

Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։

Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

12:13 25.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP