17:22 22.02.2024
Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։
Ռայիսին նշել է, որ Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա գործողությունները հանգեցրին իրանական ժառանգության վերադարձին:
«Մենք երկիր ենք ետ բերել 3506 կավե սալիկ, մնացածը շուտով կվերադարձնենք», – ասել է Իրանի նախագահը։
2019 թ. Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր վերադարձնել Աքեմենյան ժամանակաշրջանի 30 հազար սալիկներից բաղկացած «անօրինականորեն պահվող հավաքածուն»։ Դրանք Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հնագետների կողմից 1933 թ. հայտնաբերվել են Պերսեպոլիսում (Իրանի Ֆարսի նահանգ) պեղումների ժամանակ, որոնք անցկացվել են իրանցի հետազոտողների հետ համատեղ։ Այս և մյուս կավե սալիկներն ուսումնասիրության համար 1935 թ. փոխանցվել էին Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտին: Իրանի իշխանությունների տվյալներով՝ ամերիկացիները 1948 թ. վերադարձրել են դրանցից 150-ը, իսկ 2001 թ.՝ ևս 200-ը, սակայն ցուցանմուշների մեծ մասը մնում է ԱՄՆ-ում։
2023 թ․ օգոստոսին Իրանի մշակութային ժառանգության պահպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մի քանի ամսվա ընթացքում վերադարձնել ավելի քան 20 հազար Աքեմենյան կավե սալիկներ: Դրանք տեղեկատվության կարևոր աղբյուրներ են, որոնք բացահայտում են մ.թ.ա. 5-րդ դարում տնտեսական, սոցիալական և կրոնական տվյալներ Աքեմենյան կայսրության և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մասին:
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...