13:00 23.02.2024
Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, թանգարանների աշխատակիցների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները եւ այլն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծի ընդունմամբ կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Լիլիթ Գալստյանի ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա: Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացվել են լրացումներ, նոր հասկացություններ եւ իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են թանգարանների հավատարմագրման հարցին, թանգարանային կրթությանը, ինչպես նաեւ լրամշակվել է ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հոդվածը: Լիլիթ Գալստյանի կողմից առաջարկված հասկացություններից ընտրվել եւ նախագծում լրացվել են «արգելոց-թանգարան» եւ «թանգարանային նշանակության առարկա» հասկացությունները:
Հաշվի են առնվել նաեւ օրեր առաջ թանգարանների մոտ 5 տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հնչած առաջարկները:
Հաշվի առնելով որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների՝ ԱԺ պատգամավորներին ուղղված նամակները՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Հարակից զեկույցում Թագուհի Ղազարյանն խոսել է ընդունված եւ չընդունված առաջարկների մասին, տվել պարզաբանումներ: Պատգամավորն անդրադարձել է եկեղեցու իրավասության ներքո գտնվող 6 թանգարաններին: Եկեղեցու ներքո գտնվող թանգարանները մասնավոր են եւ նրանց վրա պետք է տարածվի մասնավոր թանգարանների կարգավորումները: Այդ թանգարաններն առանձնահատուկ են Հայաստանի մշակութային կյանքում եւ պատմության մեջ, ուստի այդ անչությամբ ավելի փոքր կազմով քննարկումներ կլինեն: Թագուհի Ղազարյանը նշել է, որ պետությունը պատրաստակամ է առաձնակի հոգածություն ունենալ այդ թանգարանների նկատմամբ՝ պետական թանգարանների տրամաբանության մեջ, սակայն եկեղեցին էլ ամբողջության պետք է հայտարարագրի այն գույքը, որը թանգարանային գույք է համարվում: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերում:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...