Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Նարեկ Մկրտչյանին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+22.09 oC

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Նարեկ Մկրտչյանին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով

13:32 23.02.2024

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացումն ու լավագույն շահի ապահովումը։ Վերջինս նշել է, որ 2023 թ․ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով, որի շրջանակում ոլորտային միջազգային և տեղական մասնագետների հետ քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները։ Նախարարը Քայլաշ Սաթյարթիին առաջարկել է ստեղծել համատեղ հարթակ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր իրականացնել երեխաների աշխատանքային շահագործման երևույթի կանխարգելման և պայքարի ուղղությամբ։

Նարեկ Մկրտչյանը նաև անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովին և այդ համատեքստում խոսել ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային ՀՀ անդամակցության մասին: Նախարարն առաջարկել է երեխաների աշխատանքային շահագործման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել նաև սոցիալական արդարության շրջանակում։

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ջանքերի համատեղումը․ նա առաջարկել է երկկողմ համագործակցությունը զարգացնել, մասնավորապես՝ սոցիալական արդարության, կարեկցանքի գաղափարի դրսևորման համատեքստում, ինչպես նաև նաև երեխայակենտրոն համայնքների գաղափարի ստեղծման ու զարգացման շրջանակում։

Նախարար Մկրտչյանը ևս ընդգծել է համագործակցության պատրաստակամության մասին ու Քայլաշ Սաթյարթիին հրավիրել Հայաստան՝ նախատեսվող ուղղությամբ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, բարձր գնահատելով Նարեկ Մկրտչյանի մի շարք նախաձեռնությունները կարեկցանքի գաղափարի համաշխարհայնացման գործում, նախարարին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին

22:15 24.06.2025

Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […] ...

Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է նախորդ 20 տարիների` NHL-ի լավագույն նորեկ

22:05 24.06.2025

Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է նախորդ 20 տարիների` NHL-ի լավագույն նորեկ

Կանադական The Hockey Writers պորտալը ներկայացրել է նախորդ 20 տարիներին Calder Trophy մրցանակը ստացած հոկեյիստների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է NHL-ի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը: Calder Trophy-ն տրվում է Հոկեյի ազգային լիգայում առաջին ամբողջական մրցաշրջանն անցկացրած լավագույն հոկեյիստին: Նորամուտի մրցաշրջանում (2005/2006) ռուս հարձակվողը վաստակել է 106 միավոր (52 գոլ, 54 ասիստ)՝ 1993 թվականից […] ...

BACK_TO_TOP