20:37 07.03.2024
Հնդկաստանի զինված ուժերը լավ պատրաստված են արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ հարձակման ցամաքային, օդային կամ ծովային հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Ռաջնաթ Սինգհը NDTV հեռուստաալիքի եթերում։
«Լինի ցամաքով, օդով, թե ծովով, եթե որևէ մեկը հարձակվի Հնդկաստանի վրա, մեր ուժերը վճռականորեն կպատասխանեն: Մենք երբեք որևէ մեկի հողը չենք գրավել, բայց եթե որևէ մեկը հարձակվի մեզ վրա, մենք կարող ենք արժանի հակահարված տալ»,- ասել է նախարարը։
Նա չի նշել, թե կոնկրետ ով կարող է հարձակվել Հնդկաստանի վրա, սակայն նշել է հնդիկ զինվորների ցուցաբերած քաջությունը «Գալվանում չինական զորքերի հետ առճակատման ժամանակ»։
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, անկախ նրանից՝ դա խաղաղ ժամանակ է, թե ոչ: Մենք պետք է պատրաստ լինենք»,- հավելել է Սինգհը։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...