Առաջնորդությունը գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու կարողությունն է. Աննա Վարդապետյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Առաջնորդությունը գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու կարողությունն է. Աննա Վարդապետյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ

13:07 09.03.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողների հետ և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները:

Գլխավոր դատախազը պատմել է ղեկավարման իր փորձառության մասին, անդրադարձել կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման՝ իր կողմից կիրառված ուղղություններին՝ առանձնացնելով թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը և հետևողականությունը:

Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին խոսելիս՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անաչառությունը, հովանավորչության բացառումը, տաղանդավոր մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը, տարիներ շարունակ դատախազության որակյալ աշխատանքի հիմնասյուն հանդիսացած բարեվարք անձանց առաջխաղացման հնարավորություն տալը:

Այս համատեքստում գլխավոր դատախազն անդրադարձել է գործող դատախազների և դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգմանը, ընդգծել դրա կենսական կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Դատախազությունը Սահմանադրությամբ լիազորված այն մարմինն է, որը պետական (համայնքային) շահի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:

Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ունենանք օրինապահ քաղաքացիներ, արդյո՞ք չպետք է սկսենք դպրոցական կրթությունից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Օրինապահ վարքագծի վերաբերյալ զրույցները կարևոր են, սակայն, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է այդ վարքագիծը կրող հերոս ունենա: Հերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել: Մենք ձգտում ենք, որ դպրոցներ այցելող դատախազները լինեն այդ վարքագծային մոդելի կրողները: Մենք ձգտում ենք, որ մեր երեխաների գիտակցության մեջ ձևավորվող հերոսի կերպարը լինի և՛ ուժեղ, և՛ արդար, և՛ օրինապահ, և՛ բարի»:

Հանրապետության գլխավոր դատախազը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն

09:14 02.05.2025

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

09:10 02.05.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...

Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասին

09:05 02.05.2025

Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...

Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համար

09:00 02.05.2025

Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համար

Վաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

08:50 02.05.2025

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

ԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 02.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP