Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

13:31 12.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է լիագումար նիստերում կամ նեղ տարածաշրջանային կլոր սեղանների ձևաչափով քննարկումների ժամանակ: Մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումները ներկայացվելու են ոլորտային մասնախմբերում:

Խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել.

  • Սփյուռքում կրթության և դաստիարակության ոլորտում պետական քաղաքականությունը, ռազմավարական գերակայությունները, նպատակները, թիրախները.
  • Նպատակներին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը.
  • «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից բխող գործողությունների շրջանակը և նպատակադրումները.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցության ձևաչափերը և հեռանկարային հնարավորությունները.
  • Սփյուռքում կրթության և դաստիարակության գործի կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման ուղղությունները.
  • Մանկավարժական մոտեցումների, նպատակների և խնդիրների վերհանում.
  • Ծրագրային, ուսումնամեթոդական և դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային պաշարների, գործընթացի իրականացում.
  • Կրթական տեխնոլոգիաների վերլուծություն, դասավանդման մեթոդների համադրում:

Խորհրդաժողովում քննարկումների թեմաների և զեկույցների հետ կապված՝ սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկություններն ակնկալվում է ստանալ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը և օրակարգը կներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին:

Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 20 րոպեն: Խորհրդաժողովը գումարվում է հիմնականում բաց հրավերի ձևով, և դրան կարող է մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչ: Թեմական և ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացված հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարություն մինչև 2024թ. հուլիսի 15-ը (կցվում է) ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Գիտագործնական զեկույցների հարցում նախապատվությունը տրվելու է նորարարություններ և գործնական առաջարկություններ պարունակող զեկույցներին: Ակնկալվում է, որ զեկույցների առաջարկությունների հետ միասին հեղինակները 2 էջի սահմաններում ներկայացնեն զեկույցի սեղմագիր: Խորհրդաժողովի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ձևավորվում է հոդվածների ժողովածու, որը կհրապարակվի գիտական մամուլում, ինչպես նաև կտեղադրվի www.lib.armedu.am կայքի «Սփյուռք» բաժնում:

Խորհրդաժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում հայեցի կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնելու է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտերի պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին.

Հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սենյակ 603, հեռ.` 374 10 599-647, էլ. փոստ` [email protected][email protected][email protected][email protected]:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

BACK_TO_TOP