15:59 13.03.2024
AccuWeather ընկերությունը հրապարակել է 2024 թվականի գարնանային սեզոնի իր կանխատեսումները՝ զգուշացնելով 🇺🇸ԱՄՆ բնակիչներին կործանիչ ամպրոպների և տորնադոների մեծ հավանականության մասին: Կանխատեսումների համաձայն սպասվում են 1250-ից 1375 տորնադոներ ԱՄՆ-ի ողջ տարածքում, ինչը ավելի բարձր է, քան պատմական միջինը՝ տարեկան 1225 տորնադո, բայց ավելի ցածր, քան նախորդ 2023 թվականի ցուցանիշը՝ 1423 տորնադո: Երկարաժամկետ կանխատեսման մասնագետները եկել են այն եզրակացության, որ 2024 թվականի վտանգավոր եղանակային պայմանների սեզոնի վրա ազդող հիմնական գործոնները կլինեն օդի ջերմաստիճանը Մեծ լճերում և Մեքսիկական ծոցում, ինչպես նաև Լա-Նինյայի վերադարձը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Սպասվում է, որ գարնանային եղանակային պայմանները կնպաստեն ավելի խիստ եղանակներ տոռնադոյի դասական ուղղու տարածքում, որը ձգվում է Տեխասից մինչև Նեբրասկա: Կալիֆոռնիայում նույնպես սովորականից ավելի հաճախ կարող են տեղի ունենալ տորնադոներ:
2023-ի տորնադոների մեծ մասը տեղի է ունեցել տորնադոների դասական ուղղուց դուրս, հատկապես մարտ և ապրիլ ամիսներին, երբ առավել անբարենպաստ եղանակային պայմաններն ազդել են Միջին Արևմուտքից մինչև Թեննեսսի հովիտ ընկած տարածքների վրա: 2023 թվականի մարտին ԱՄՆ-ում գրանցվել է ընդհանուր առմամբ 206 տորնադո, ինչը կրկնակի անգամ գերազանցում է պատմական միջին ամսական ցուցանիշը (80 տորնադոներ): Ահա թե ինչու AccuWeather-ի օդերևութաբանները նախազգուշացնում են ընտանիքներին և ձեռնարկություններին վերանայել արտակարգ իրավիճակների ծրագրերը և պատրաստել ապաստարաններ:
Ընկերության մասնագետների կարծիքով 2024 թվականին վտանգավոր եղանակային պայմանների սեզոնը կարող է դանդաղ մեկնարկել, բայց այն կարող է շատ տարբերվել անցյալ տարվանից: Տորնադոների և ավերիչ փոթորիկների վտանգը սեզոնի երկրորդ կեսին կտրուկ կավելանա։ Ցանկացած ոմհզոր կույտաանձրևային ամպային համակարգ կունենա պոտենցիալ առաջացնելու տորնադոներ՝ հիմնականում Ֆուձիտիի սանդղակի EF0 ինտենսիվությամբ (18-32մ/վ), բայց EF1 (33-50մ/վ) կամ EF2(51-70մ/վ) ինտենսիվությամբ չի կարելի բացառել:
Վտանգավոր եղանակային պայմանների սպառնալիքը կարող է ավելի հաճախականացված դառնալ Միջին Արևմուտքում, Թենեսիում և Օհայոյի հովիտներում արդեն իսկ մարտի վերջից մինչև մայիսի սկիզբ, իսկ հյուսիսային հարթավայրերում և հյուսիս-արևելքում տորնադոներն կակտիվանան մայիսին:
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...