Առողջապահության նախարարն անդրադարձել է օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Առողջապահության նախարարն անդրադարձել է օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքին

14:17 14.03.2024

Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կառավարության մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը:

«Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն, միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո կհասկանանք, թե որն է եղել մահվան պատճառը: Փորձաքննություններն իրականացվում են. որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր գործողություններն իրականացվեն, և ունենանք արդյունքը»,- նշեց Ավանեսյանն՝ ընդգծելով, որ նախարարությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկատվություն ներկայացնել:

Մարտի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղիկից 9-ամյա երեխայի մահվան դեպք է գրանցվել:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով։

Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP