18:54 15.03.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունները մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն ու ընդունել ի գիտություն:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է նախորդ տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով հայկական կողմի ջանքերն առաջին օրվանից ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելուն, միջազգային ներգրավվածություն ապահովելուն: Նշվել է, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել տարբեր մակարդակներում: Նախարարը հիշատակել է հատուկ ընթացակարգերի, մանդատակիրների հրապարակած հաղորդագրությունները, նամակները, որոնցով Ադրբեջանին կոչ էր արվում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում: Արարատ Միրզոյանը մանրամասնել է այս ուղղությամբ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտասահմանում իրականացված քայլերը, միջազգային կառույցների, պետությունների, հեղինակավոր կազմակերպությունների հայտարարությունները, բանաձեւերն ու կոչերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ: Ներկայացվել են միջազգային ասպարեզում Հայաստանի կառավարության քայլերը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու հարցում:
Անդրադառնալով դիվանագիտական աշխատանքին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը եղել է ամենաառանցքային ուղղություններից: Նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացում հայկական կողմի համար ընդունելի սկզբունքները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում կարեւորել երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության եւ փոխադարձության ու հավասարության սկզբունքները:
Նախարարն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, համոզմունք հայտնել, որ դրա իրագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար, այլ կդառնա խաղաղություն ապահովող եւ դրան նպաստող էական գործոն: Նա վստահեցրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասով թեեւ շոշափելի արդյունքներ չեն գրանցվել, այդուհանդերձ եղել են ինտենսիվ քայլեր: Զեկուցողը մանրամասնել է իրականացված աշխատանքը ե՛ւ օրենսդիրի, ե՛ւ գործադիրի մակարդակում:
Նշվել է, որ հաշվետու տարում բարձր մակարդակով շարունակվել է Հայաստան-Ռուսաստան երկխոսությունը, ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ երկու հանդիպում է եղել եւ 9 հեռախոսազրույց: Անցկացվել են տարբեր համատեղ նիստեր:
Շարունակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության եւ գործընկերության ամրապնդումը, տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսազրույցներ ու հանդիպումներ:
Զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը, նշել, որ դրանից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է:
2023 թվականին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսություն, շարունակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված կանոնադրական մարմինների աշխատանքը: Ըստ նախարարի՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար առանցքային է եղել հոկտեմբերի 16-ին վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան եւ նրա ելույթը ԵԽ լիագումար նիստի ընթացքում: Տարբեր մակարդակներում շարունակվել են երկկողմ շփումները, հանդիպումներն ու հեռախոսազրույցները:
Նախարարը խոսել է Հայաստան-Ֆրանսիա առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին, մանրամասնել երկկողմ շփումների արդյունավետ դինամիկան, տնտեսական համագործակցության տեսլականը:
Ներկայացվել է նաեւ Վրաստանի, Իրանի, Գերմանիայի, Հնդկաստանի, Էստոնիայի,Միացյալ Թագավորության, Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի, ԱՄԷ-ի, Սիրիայի ու գործընկեր մի շարք այլ երկրների հետ մեր երկրի դիվանագիտական հարաբերությունների օրակարգը:
Միջազգային կազմակերպությունների շրջանակում իրականացված աշխատանքին անդրադառնալով՝ նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ այլ կառույցների շրջանակում կատարվածը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցվել է ՀԱՊԿ-ում: «Մեզ համար մինչ այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի մեր գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին»,- ընդգծել է զեկուցողը:
Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել այն հարցին, թե Կառավարության գործունությունը որքանով է համապատասխանում Ազգային ժողովի հաստատած ծրագրին, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի մասով: Ըստ Արարատ Միրզոյանի՝ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին մասով կատարելն անհնար է դարձել եւ ՀԱՊԿ-ի մասով մեր մասնակցությունը չի համապատասխանել 2021 թվականին ներկայացրածին: «Հայաստանի վրա հարձակում է տեղի ունեցել, մեր սահմանները խախտվել են, եւ այս կազմակերպության կողմից պարտավորություններին համարժեք արձագանք չենք ստացել»,- ընդգծել է նախարարը:
Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հայերի վերադարձի հնարավորությանը, այդ հարցում իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին, որոշ տարածքներ հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:
«Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում: ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլեւ ՀՀ տարածքի որեւէ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ: Սա աքսիմոիատիկ ճշմարտություն է»,- վերահաստատել է Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ այն սահմանները, որոնք երկու երկրների միջեւ տեղի են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա: «Սա մեր տեսլականն է: Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»,- փաստել է նախարարն ու հիշեցրել, որ ադրբեջանական կողմն ընդունում է ու ստորագրել է այդ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահը հրապարակային նույնն ընդունել է գրավոր կերպով նախ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետեւ՝ Սոչիում ու Բրյուսելում: «Ցավոք, Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել, եւ սա այդ բացառություններից մեկը չէ»,- արձանագրել է Արարատ Միրզոյանն ու կարծիք հայտնել, որ այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ:
Նախարարը ներկայացրել է անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներն ու քայլերը, պատգամավորներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի հետ բանակցությունների գործընթացի փուլերին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո ստեղծված իրադրությանը, իշխանության վարած քաղաքականությանը, անվտանգային միջավայրին, ՀԱՊԿ-ի հետ հետագա հարաբերություններին եւ արտաքին դիվանագիտական ճակատի առաջնահերթություններին:
Արարատ Միրզոյանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկի դեմ որեւէ ծրագրում ներգրավված չէ եւ հարաբերություններ չի կառուցում: Նա հավաստիացրել է, որ Արեւմուտքի հետ, օրինակ, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ: Նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է: Նույնը նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցում է:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...