13:08 16.03.2024
Եվրոպական Խորհրդում տեղի է ունեցել «Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով, որի նպատակն էր եվրոպական կառույցների աշխատակիցներին ներկայացնել Հայաստանը։
Համաժողովի կազմակերպիչներից է եվրոպական քաղաքացիական ծառայության հիմնական միություններից մեկը` Եվրոպական քաղաքացիական ծառայության ֆեդերացիան (FFPE), որը կարևորում է իր սոցիալական պատասխանատվությունն անմիջական շահերից դուրս: Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության հետ կատարվածից հետո ֆեդերացիան, լինելով հումանիտար հարցերի հանդեպ շատ զգայուն, այս համաժողովով փորձել է իր զորակցությունը հայտնել, որպեսզի մարդկային ողբերգությունը քաղաքականության զոհ չդառնա եւ չմոռացվի։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի հիմնական բանախոսն էր բելգիացի Անդրե Մալեզը, ով իր իսկ խոսքով՝ մինչեւ քովիդի համավարակը, ոչինչ չգիտեր Հայաստանի մասին։ Համաժողովի ընթացքում Անդրե Մալեզը համառոտ, բայց հանգամանալից ներկայացրեց Հայաստանի պատմությունը, լեզուն, մշակույթն ու այն գոյաբանական խնդիրները, որոնք ծանրացած են հայ ժողովրդի եւ երկրի առջեւ։
Ներկաներից շատերի համար այս համաժողովն իսկապես առաջին տեղեկությունն էր Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, ինչպես ժամանակին Անդրեյի համար, ում Հայաստան բերեցին պատմության հանդեպ սերը, Բելգայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր պատմական կապի ուղեծիրը։
Անդրեի առաջին այցը Հայաստան համընկել է Արցախյան երկրորդ պատերազմի հետ։ Արցախահայության հետ կատարվածի հանդեպ համատարած անտարբերությունը, միջազգային քաղաքական անգործությունն ու անարդարությունը ստիպեցին Անդրեին վերջին չորս տարիների ընթացքում Հայաստան այցելել 10 անգամ։ Ամեն անգամ՝ օժանդակության եւ աջակցության նոր նախաձեռնությամբ, բայց միշտ՝ որդու հետ։
Համաժողովի ընթացքում Անդրե Մալեզը պատմեց՝ առաջին այցի ժամանակ տղան 4 տարեկան էր, հիմա արդեն՝ 7։
«Այս երեք տարիների ընթացքում նա շատ բան ստացավ և շատ բան սովորեց արցախցի և հայաստանցի մեր ընկերների շնորհիվ։ Զարմանալի է, որ նա արդեն հայերեն որոշ բառեր կարդալ գիտի»,- հպարտությամբ ասաց Անդրեն եւ հավելեց, որ Հայաստանին և հայերին աջակցելն իր համար կարևոր է, քանի որ վերջին 3 տարիների ընթացքում արցախցի և հայաստանցի շատ հայեր իր համար դարձել են եղբայրներ և քույրեր։
«Կարծես ընտանիքիս մի մասն են։ Ինձ միշտ հաճելի է հնարավորություն ունենալ՝ Եվրոպայում լսելի դարձնել Արցախի և Հայաստանի իմ հայ ընկերների ձայնը, այսպիսով՝ ես կատարում եմ նրանց տված խոստումս», -եզրափակեց Անդրեն։
Բելգիացի երիտասարդն, ով արդեն գրեթե Հայաստանի մասնագետ է եւ Բելգիայի տարբեր շրջանակներում հաճախ է ներկայացնում Հայաստանը, հիմնել է Via-Via կազմակերպությունը, որի հիմնական նպատակը մարդասիրական օգնությունն է։ Հայաստանում բռնի տեղահանված արցախահայերի համար մի շարք ծրագրեր է կյանքի կոչել, իսկ այս ամռանը սահմանամերձ գյուղերի երեխաների մասնակցությամբ համերգ է կազմակերպում։
Անդրե Մալեզի ելույթի հիմնական նպատակն էր համաժողովին մասնակցելու եկած մարդկանց ցույց տալ, որ հայկականությունը և՛ գեղեցիկ է, և՛ ցավոտ, ու ցանկություն առաջացնել Հայաստան այցելել։
Համաժողովի ավարտին մի քանի տասնյակ ներկաներ հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից եւ աղանդներից մի քանիսը, գինի եւ կոնյակ։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...