ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

13:14 18.03.2024

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում քվեարկության մասնակիցների 1 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, 2 տոկոսը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովի օգտին։ Էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեաթերթիկների 10 տոկոսն անվավեր է եղել։ Հարցման մասնակիցների 19 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել։

Երևանում քվեարկածների 63 տոկոսը, համաձայն էքզիթ-փոլի, ձայն է տվել Վլադիսլավ Դավանկովին։ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է 8 տոկոսը, 1-ական տոկոս ձայն Երևանից ստացել են Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։ Երևանում քվեարկությանը մասնակցածների 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել, անվավեր է համարվել քվեաթերթիկների 17 տոկոսը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նախնական տվյալներով Ռուսաստանի նախագահական ընտրություններին արտերկրից մասնակցել է 372 հազար մարդ։ Նա նշել է, որ տվյալները խիստ նախնական են, քանի որ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ։

Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։ Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովն է՝ ձայների 4,3 %-ով։ Երրորդ տեղում Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովն է՝ ձայների 3,8 %-ով։ Իսկ չորրորդ տեղում, ըստ ԿԸՀ տվյալների, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,17 %-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

19:21 21.06.2025

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

BACK_TO_TOP