Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին

22:27 19.03.2024

Կլիմայի փոփոխությունը Հնդկաստանում բերել է ջրհեղեղների վտանգի մեծացմանը և ջրի սակավության խնդրին։

Թվում է, թե վերնագիրը ակնհայտ հակասություն է, սակայն այս եզրակացությանը հանգել են Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի փորձագետները։ Ցիկլոնային փոթորիկներն առատ ձյան տեղումներ են բերում Հիմալայներում։ Գարնանը ձյան հալոցքը ապահովում է ոռոգման ջրի պաշար ցորենի և այլ մշկաբույսերի համար։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Միևնույն ժամանակ փոթորիկների թվի 60%-ով աճը հանգեցրել է ձյան տեղումների կրճատման և անձրևի քանակի ավելացման։ Անձրևը մեծացնում է աղետալի ջրհեղեների վտանգը, քանի որ ջուրն արագ հոսում է լանջերով՝ նվազեցնելով նաև կենսական ջրի պաշարները։

Ռեդինգի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ հունիսին Հնդկաստանի հյուսիսում սաստիկ փոթորիկների հավանականությունն այժմ երկու անգամ ավելի է, քան 70 տարի առաջ։

Տարվա այս եղանակին ավելի տաք, ավելի խոնավ օդի դեպքում փոթորիկները ձյան փոխարեն հորդառատ անձրև են բերում: Սա մեծացնում է մահացու ջրհեղեղների վտանգը։ Այդպիսի դեպքեր գրանցվել են Ուտարախանդում 2013 թվականին և Դելիի շրջակայքում 2023 թվականին:

Քաշմիրի որոշ շրջաններում դեկտեմբերին կամ հունվարին ընդհանրապես ձյուն չի տեղացել։ Սա մեծ մտահոգություն է Ինդուսի և Վերին Գանգեսի ավազաններում ապրող 750 միլիոն մարդկանց համար, ովքեր իրենց ջրի հիմնական պաշարը ապահովում են ձմռանը դիտվող ձյան տեղումներից:

Տիբեթյան բարձրավանդակի արագ տաքացումը ջերմաստիճանի ավելի մեծ տարբերություն է ստեղծում՝ առաջացնելով ավելի ուժեղ օդային հոսք և ինտենսիվ փոթորիկներ:

Ձմեռային ձյան ցածր մակարդակը և ուշ սեզոնային փոթորիկների ավելացումը մեծացնում են ջրհեղեղների վտանգը, ինչը ավելի կարևոր է դարձնում տարածաշրջանում կլիմայի փոփոխության խորքային ազդեցություններին արձագանքելու հրատապ անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ ձյան մեջ ջրի պաշարը շարունակում է նվազել կլիմայի տաքացման հետևանքով, որը սպառնում է հալոցքային ջրերի պաշարների կրճատմանը գարնան սեզոնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

13:09 21.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

13:00 21.06.2025

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

12:54 21.06.2025

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:48 21.06.2025

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

12:45 21.06.2025

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

12:41 21.06.2025

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...

BACK_TO_TOP