Մարսելում շուրջ 4 հազար ոստիկաններ զբաղվում են թմրանյութերի վաճառք իրականացնող հանցավոր խմբի հայտնաբերմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Մարսելում շուրջ 4 հազար ոստիկաններ զբաղվում են թմրանյութերի վաճառք իրականացնող հանցավոր խմբի հայտնաբերմամբ

16:00 19.03.2024

Մարսելում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ լայնածավալ գործողությանը մասնակցում է մոտ 4 հազար ոստիկան և գրեթե 200 զինվորական։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն մի քանի օր շարունակվող գործողությանը մասնակցում է 4 հազար ոստիկան, իրավապահները փակել են թմրանյութերի տարածման 170 կետ։

Հատուկ գործողությունների գոտում զինվորականները ներգրավված են՝ ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային հաղորդակցությունների վրա վերահսկողություն սահմանելու համար։

Գործողությունն անձամբ համակարգում են երկու նախարարներ՝ Ներքին գործերի նախարարության ղեկավար Ջերալդ Դարմանինը և Արդարադատության նախարարության ղեկավար Էրիկ Դյուպոն-Մորետտին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

13:30 21.06.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

13:09 21.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

13:00 21.06.2025

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

12:54 21.06.2025

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:48 21.06.2025

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

12:45 21.06.2025

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...

BACK_TO_TOP