17:48 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամյան» ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։
Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Արամի 103 հասցեի հարակից ապօրինի տարածքից թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և քննչական բաժին են ներկայացվել «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում հիշյալ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ, ապակյա տարա՝ լցված դեղնավուն հեղուկ զանգվածով, բազմաթիվ վճարման անդորրագրեր, նոթատետր, որի մեջ եղել են գրառումներ՝ տարածաշրջանների, քաշերի, քանակների և գումարների վերաբերյալ։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով և շահադիտական դրդումներով, ապօրինի ձեռք են բերել և իրացնելու նպատակով «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել ընդհանուր 45 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և 1 հատ տարա՝ լցված դեղնավուն զանգվածով։ Փաթեթներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի ուղևորուհու անձնական խուզարկությամբ, իսկ մնացած՝ 44-ը և դեղնավուն զանգվածով լցված տարան, հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայում:
Նշանակված փորձաքննությամբ հաստատվել է, որ փորձաքննության ներկայացված նմուշները «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են, մնացած մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Մյուս քրեական վարույթով ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տարածքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Կոտայքի մարզի բնակիչ է։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթում առանձնացված, ընդհանուր 6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բժշկական մեկ կաթոցիչ՝ մոխրացած հետքերով։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նշված թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձից և այն պահել, տեղափոխել՝ հետագա իրացման նպատակով։
30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։
Երկու քրեական վարույթներով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 3 մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց՝ մասնավորապես թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...