18:40 20.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:
Վարչապետը նկատել է՝ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ դեպքերում հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի որ գյուղերի մասին է խոսքը:
«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում: ՀՀ-ի կողմից այն տարածքը, որից պետք է սկսել, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Չպետք է շփոթել՝ այդ գյուղերի դիմաց գտնվող սահմանների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում: Նույն գյուղերը չեն սրանք, Խորհրդային միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը մոտավորապես ադրբեջանական Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանից կողմից Կիրանց գյուղ և նրա դիմաց գտնվող ադրբեջանական Խեյրիմլի գյուղ, սրանք նույն գյուղերը չեն: Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ և նրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կըզըլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում՝ Կըզըլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասել է Փաշինյանը:
Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ վարչապետը շեշտել է, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է և միշտ դուրս է եղել: ԽՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա և կմնա այդ քարտեզի մեջ:
«Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի դրա մեջ, Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է և միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա: Այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասել է վարչապետը:
Նա հավելել է՝ ընդ որում, Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...