Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները

13:41 22.03.2024

2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները. ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում:

Զարեհ Սինանյանը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երեւանում կազմակերպվել է Ազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ աշխարհի 50 երկրից եւ 100-ից ավելի բանախոս` 15 երկրից: Համաժողովի մասնակիցները տարբեր ձեւաչափերով քննարկել են հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը, կրթությանը, հայկական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Հիմնական զեկուցողը կարեւորել է հոկտեմբերի 27-29-ը կայացած Հայ իրավաբանների համագումարը, որին մասնակցել է 250 հայ իրավաբան 30-ից ավելի երկրից: Քննարկվել են Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում հարցը, ԼՂ հիմնախնդիրը եւ հետպատերազմյան իրավական գործընթացները, հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները եւ հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ներկայացմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական 8-րդ խաղերը, որոնց մասնակցել է 41 երկրի 181 քաղաքի 7.161 մարզիկ:

Խոսելով «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգումե ծրագրի մասին՝ բանախոսը նշել է, որ միջոցառման շրջանակում 2022-2023 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցում: Միջոցառման մասնակիցների մոտ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում եւ մասնավոր հատվածում: Իսկ «Քայլ դեպի տուն» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում հունիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա՝ 25 երկրից:

Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաեւ «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների ամենամյա ծրագրերը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ 2021 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով: Պատրաստվել է պոտենցիալ թեկնածուների ցանկ? ըստ աշխարհագրական սփռվածության, որի հիման վրա 2024 թվականին նախատեսվում են մի քանի տասնյակ նշանակումներ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ կընդլայնվեն գրասենյակի ցանցային կարողությունները:

Մշակվել են «Հայրենադարձության մասին» օրենքի եւ «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2030 թվականների ռազմավարության» նախագծերը:

Հաշվետու տարում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է 13 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի 39 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակում իրականացվել է ավելի քան 178 միջոցառում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով արեւմտահայերենի պահպանմանը՝ որպես մշակույթի, ինքնության անբաժան մաս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:46 06.06.2025

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...

Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ

20:35 06.06.2025

Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […] ...

Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավինյան

20:27 06.06.2025

Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

20:19 06.06.2025

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

20:11 06.06.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...

SHANTNEWS

20:00 06.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP