18:07 07.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը վստահ է` Երևանը ունի հնարավորություն` դառնալ տուրիզմի կենտրոն: Դրա համար, ըստ Զոհրաբյանի, հոգատարություն է պետք: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ աշխատելու պատրաստակամություն ունի, վախենում է միայն մեկ բանից, այն է` անել քայլ, որը կհիասթափեցնի երևանցուն:
«Երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Ես լսելու եմ երևանցուն, որովհետև նա լավ գիտի իր հոգսը, պրոբլեմները և կարող է ճիշտ լուծումներ առաջարկել»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների, պորտաբույծների, երևանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկի ու բոլոր նրանց հանդեպ, ովքեր համառորեն չեն հասկանալու, որ իրենց գործը քաղաքացուն ծառայելն է:
«Զրո հանդուրժողականություն բեսպրեդելին: Երևանը բոլոր սերունդների մայրաքաղաքն է, բոլոր սերունդներն այստեղ իրենց հարմարավետ պիտի զգան: Ես չեմ վախենում մեծ նպատակներից ու ծրագրերից, Երևանը կարող է և պիտի դառնա 21-րդ դարի մայրաքաղաք»,- նշեց Զոհրաբյանը:
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...