«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար

23:05 23.03.2024

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն մեղադրանքների համար, թե Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկության մեջ ներգրավված են եղել հայեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանությունը կտրականապես հերքել էր հայերի մասնակցությունն ահաբեկչությանը և կոչ էր արել զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ ներողություն է խնդրել, որ իրենց եթերում անհիմն մեղադրանքներ են հնչել։

Նա նշել է, որ շատերը կարող են լսած լինել իրենց եթերում հանդես եկած անձին, որը ներկայացել է որպես «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ձայնային ռեժիսոր և հայտարարել, թե իբր լսել է, որ հարձակվողները խոսել են հայերեն և հայերենով հայհոյանքներ են հնչեցրել։

Ձյադկոն նաև շեշտել է, որ այդ անձն առանց ապացույցների հայտարարել է հայկական հետքի մասին․

«Մինչև եթերը միացնելը՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման որևէ բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նման անապացույց մեղադրանքներ, եթերի հաղորդավարուհին ընդգծեց, որ դա ապացուցված չէ, մենք հանեցինք այդ մարդուն եթերից և կտրեցինք այդ կտորը։ Ես ներողություն եմ խնդրում, որ «Դոժդ»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- գրել է Ձյադկոն։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ վրդովմունք արտահայտռելով «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն հայտարարությունների համար ահաբեկչությանը հայերի մասնակցության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

16:46 16.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

16:41 16.06.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

16:35 16.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

16:14 16.06.2025

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

BACK_TO_TOP