16:57 25.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։ Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»։
Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.
«Պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։ Իհարկե, մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։ Քաղաքական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է, բայց միշտ կա հնարավորություն՝ այն առավել խորացնելու, նույնը վերաբերում է տնտեսական հարաբերություններին»:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: Երկու երկրների վարչապետներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբխաիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ևս: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...