Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսի խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսի խորհրդարանում

09:15 26.03.2024

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը:

Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,
խորհրդարանականներ,
դեսպաններ,
հայրենակիցներ,
հարգելի՛ ներկաներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում:

Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը:

Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից:

Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։

Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։

Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

11:19 07.06.2025

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […] ...

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

11:09 07.06.2025

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […] ...

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...

Լարսը բաց է

10:44 07.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP