Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում բացահայտել հանքավայրերի իրական սեփականատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում բացահայտել հանքավայրերի իրական սեփականատերերին

18:42 27.03.2018

Կառավարությունը նախատեսում է բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Նրանց բացահայտելու համար գործադիրն արդեն անհրաժեշտ միջոցաոումների ճանապարհային քարտեզ է մշակել:  SHANTNEWS-ը փորձել է պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ճանապարհային քարտեզն ու ինչո՞ւ է կառավարությունը նման բան նախաձեռնում:

Ի՞նչ է պատահել

Կառավարության մարտի 29-ի նիստում ընգրկվել է «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» նախագիծը: Այդ նախագծով նախատեսում է մինչև 2020թ. հունվարի 1-ը բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին:

«Այդ նպատակով ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը», – ասվում է գործադիրի հեղինակած փաստաթղթում:

Ինչո՞ւ է գործադիրը նման բան նախաձեռնում

2016 թվականին պաշտոնապես հայտարավել է Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտները ներդնելու աշխատանքերի մեկնարկը: ԱՃԹՆ (EITI) համաշխարհային չափորոշիչ է, որը խթանում նավթի, գազի և բնական այլ պաշարների  բաց և պատասխանատու կառավարումը: Այդ չափորոշիչի անդամ է 51 երկիր, Հայաստանը ԱՃԹՆ թեկնածու է:

Կառավարության փաստաթղթում նշվում է, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության երկրներում  2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց: Հենց այդ նպատակով է Հայաստանը ճանապարհային քարտեզ մշակել:

Ի՞նչ օգուտ դրանից

Ասենք՝ ինչ-որ հանքի իրական սեփականատեր, մնալով անհայտ, կարող է պատգամավոր լինել և ազդեցություն ունենալ ոլորտի քաղաքականության մշակման վրա: 

«Կարող են օրենքներ ընդունել կամ ազդել օրենքների ընդունման վրա, որոնք դրական կազդեն իրենց բիզնեսի վրա: Կարող են, չէ՞, ճնշում գործադրել, որ ստուգումները պատշաճ կերպով չիրականացվեն՝ պարզելու համար այդ հանքավայրում առկա իրական խնդիրները», – ասել է  «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Այդ խնդիրները բացառելու համար էլ հենց նախատեսվում է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին, ինչը հիմա գրեթե անհնար է:

«Հանքարդյունաբերության ոլորտի բոլոր կազմակերպությունները ներգրավված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիայի ձեռքբերմանը: Մենք չգիտենք, պաշտոնյաներ են այնտեղ ներգրավված, որոնք կարող են ազդել որոշումների վրա հանքավայրերի թույլտվության վերաբերյալ և այլն, ինչը շատ կարևոր է», – նշել է Գրիգորյանը:

Մասնագետի խոսքով՝ կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթը  բավարար չէ ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար: 

«Դեռևս չկա որևէ մեխանիզմ ստուգելու համար, թե որքանով են, այդ տեղեկությունները, որոնք տրամադրվելու են իրական սեփականատերերի վերաբերյալ, հավաստի և համապատասխանում իրականությանը», -ասել է Գրիգորյանը:

Այդուամենայնիվ, Արթուր Գրիգորյանը կառավարության նախաձեռնությունը դրական տեղաշարժ է համարում:

Նշենք, որ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարահային քարտեզով նախատեսվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP