15:30 26.03.2024
Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:
Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևորում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարևոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման և կայունության ապահովման համար:
Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով: Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
11:39 07.06.2025
Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանըՀունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...
11:28 07.06.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:19 07.06.2025
Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ինՄիացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […] ...
11:09 07.06.2025
Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […] ...
10:58 07.06.2025
ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահինԿրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...
10:44 07.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...