Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

16:12 26.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի​ Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով Վրաստանի նախարարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ:

«Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել, մասնավորապես, կրթական կառույցների միջև ուղիղ կապերի զարգացումն ու համատեղ հեռանկարային նախաձեռնությունների խրախուսումը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացումը, որը, նախարարի գնահատմամբ, էապես կնպաստի Հայաստանում վրացերենի տարածմանը և զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի​ Ամիլախվարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է՝ նախարարությունների մակարդակով սերտ համագործակցությունը, անկասկած, նպաստելու է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: Վրաստանի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտը ՀՀ-ի կողմից ամբողջությամբ կբավարարվի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրելով 27 հազար 470 դասագիրք և ուսումնական նյութ: Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում:

Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը: Տարածաշրջանային լեզուների ներդրման շրջանակում ՀՀ 4 դպրոցում իրականացվում է վրացերենի ուսուցում: Ծրագրի ընդլայնման առումով հիմնական խնդիրը, ըստ Ժաննա Անդրեասյանի, դասավանդող մասնագետների հարցն է: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև չափորոշչի ու կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման շրջանակում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական կրթություն ստանալ հարևան երկրի բուհերում:

Կողմերը քննարկել են նաև դպրոցականների համար համատեղ ամառային ճամբարների, Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Երկու երկրների նախարարներն անդրադարձել են նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP