17:09 27.03.2018
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկին կվերանայի թուրքական լոլիկի ներկրման հնարավորությունները, հաղորդվում է այդ ծառայության պաշտոնական կայքում: Գերատեսչությունը քննարկում է նաև Բելառուսից ներկրման սահմանափակումները, քանի որ չափից դուրս ավելացել է «արգելված» մթերքի՝ լոլիկի ներկրումը այդ երկրից: Ծառայության պատասխանատուների հավաստիացմամբ՝ ռուս-բելառուսական սահմանային ստուգումների արդյունքում 12 մեքենա լոլիկ է առգրավել, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված էր:
Տվյալ սահմանային տարածքում ամեն շաբաթ լոլիկով բեռնված 7-8 մեքենա է առգրավվում, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է, նշվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ «Վերին Լարս» անցակետում, «Ռոսսելխոզդադզորը» կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության իրականացման ժամանակ առգրավել էր կարանտինի տակ գտնվող տարբեր արտադրանքներով բեռնված ավտոմեքենա՝ 4,9 տոննա թարմ լոլիկով, 0,245 տոննա սմբուկով և 1,24 տոննա պղպեղով, որոնց մասին նշված չի եղել ուղեկցող փաստաթղթերում:
Փաթեթավորման վրա չի եղել համապատասխան մակնշում, տեղեկություն արտադրած երկրի մասին, արտահանման տվյալներ։ «Ռոսիա Ալանիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտադրանքը փորձել են Ռուսաստան ներկրել Հայաստանի տարածքից։
Ավտոմեքենայում խնձորներն ու թարմ մթերքը հայտարարագրված են եղել, բայց խնձորների հետևում եղել է չփաստաթղթավորված արտադրանք:
Ոչնչացվել էր 245 կիլոգրամ սմբուկ, մոտ 1200 կիլոգրամ պղպեղ և մոտ 5 տոննա լոլիկ:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...