22:01 07.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի և խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։
«Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար անգամ 10 մլն դրամ գրավ ենք առաջարկել, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ այս գործով տուժողները դեռևս դատարանում հարցաքննված չեն»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին չի հաջողվում այս գործով դատաքննությանն ապահովել երկու տուժողների մասնակցությունն ու հարցաքննել նրանց. արդյունքում ոտնահարվում են Սերժ Վարդանյանի իրավունքները։
2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի սրահում Սերժ Վարդանյանը հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը:
Բացի այդ՝ նա մեղադրվում է 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում խուլիգանություն կատարելու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ խուլիգանությանը մասնակցել են նաև Վարդանյանի ընկերները՝ Սամվել Քրմոյանն ու Գևորգ Խաչատրյանը: «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում Գևորգ Խաչատրյանը, Սերժ Վարդանյանը, Սամվել Քրմոյանը և ոմն Վալոդ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են ռեստորանից: Այնուհետև վիճաբանության մեջ են մտել մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է Հովհաննես Գասպարյանի ձախ աչքին և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, 2018թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել Սերժ Արայի Վարդանյանին ՀՀ քր. օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչն էլ բավարարվել է»։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...