Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

20:42 28.03.2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

17:27 10.05.2024

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

Պետդուման լիագումար նիստում ընդունել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում հաստատելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միշուստինին վարչապետի պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ՝ 57, դեմ ձայներ չեն եղել: ...

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Միրզոյան

16:15 10.05.2024

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Միրզոյան

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ […] ...

Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները

15:57 10.05.2024

Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է […] ...

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում

14:05 10.05.2024

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։ Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, արձանագրել բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել են հանձնարարականներ։ «Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի […] ...

BACK_TO_TOP