09:40 29.03.2024
Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։
Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Այժմ Արևմուտքի հետ ողջ դիվանագիտությունը հետևյալն է. մենք դեռ ունենք դեսպանություններ այնտեղ, նրանք ունեն դեսպանատներ Ռուսաստանում, և այդ դեսպանատներն ու գլխավոր հյուպատոսությունները պետք է գործեն։ Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ֆինանսավորման հարցեր, օբյեկտների, ավտոմեքենաների գնումներ և այլն։ Քննարկվում են նրանց գործունեության համար անհրաժեշտ սարքավորումները. այս հարցերն այժմ կազմում են մեր շփումների հիմնական բովանդակությունը, մասնավորապես, ամերիկացիների հետ»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ Եվրամիության հետ շփումների մասին՝ նախարարը նշել է դժվարությունների առկայությունը։
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...