Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոր մայրաքաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոր մայրաքաղաքում

23:38 30.03.2024

Ապրիլի 2-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա երկրի նոր վարչական մայրաքաղաքում։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է Cairo24 պորտալը։

Ըստ նրանց՝ երեքշաբթի առավոտյան Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) կհանդիպի նոր նիստերի սենյակում, որտեղ Ալ-Սիսին սահմանադրական երդում կտա խորհրդարանականների առաջ։ Արարողությունից հետո նախատեսվում է ծաղկեպսակներ դնել առանցքային հուշակոթողներին և բարձրացնել ազգային դրոշը։ Աղբյուրները նշում են, որ Ալ-Սիսիի երդմնակալությունը նոր մայրաքաղաքում կնշանակի դրա աստիճանական շահագործման սկիզբը. մասնավորապես, նախագահական գրասենյակը պաշտոնապես կտեղափոխվի այնտեղ, և արարողությունն ինքնին կլինի վարչական մայրաքաղաքի հանրահռչակմանն ուղղված ամենամեծ գովազդային արշավը։

Պաշտոնապես Եգիպտոսի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն ավելի վաղ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարը հաստատել է, որ Ալ-Սիսիի՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 2-ին։

Դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Ալ-Սիսին հաղթել է նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-12-ը, հավաքելով ձայների գրեթե 90%-ը։ Եգիպտոսի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է։ Ընտրություններում Ալ-Սիսին առաջադրվել է երրորդ, իսկ երկրի գործող սահմանադրության համաձայն՝ վերջին անգամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

13:46 07.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

13:34 07.06.2025

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

BACK_TO_TOP