Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

14:25 31.03.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությանը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։ Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար Ալիևը, մարտի 31-ը հայտարարել է «ադրբեջանցիների դեմ ցեղասպանության օր», ինչը, բացի Հայոց ցեղասպանությանը հակակշռելուց և ադրբեջանական հանցանքները թաքցնելուց, հետապնդում է նաև Հայաստանի և հայության դեմ հասարակական ատելության գեներացման խոշոր նպատակ։

Սակայն թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Սաբինա Ալիևան, թե՛ «ադրբեջանական ցեղասպանության» մասին խոսող ցանկացած մեկը քաղաքական նպատակադիր կուրություն են ցուցաբերում պատմության և մասնավորապես 1918 թ․ Բաքվի մարտյան դեպքերի նկատմամբ։ 1918 թ․ մարտի վերջին Բաքուն դարձավ իշխանության համար պայքարի կիզակետ, որի համար պայքարում էին մուսավաթականները՝ ի դեմս «Վայրի» դիվիզիայի, որը սովոր էր ավարառությամբ զբաղվել հատկապես քրիստոնեական բնակավայրերում, մյուս կողմից՝ Բաքվի բոլշևիկների միջև։ Մի քանի օր Բաքվում իշխանության համար պայքարը կրեց նաև ռազմական բնույթ, որի հետևանքները ժամանակակից ադրբեջանական պատվերային պատմագիտությունը վերագրում է «հայ ժողովրդի կողմից «ադրբեջանցիների» դեմ իրականացված ցեղասպանության»՝ մոռանալով կամ միտումնավոր անտեսելով իրենց մեծահարուստներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թաղիևի հետևյալ չափազանց հստակ խոսքերը, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, իսկ հայկական զորամասերը փրկել և ապաստան են տվել ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ են վերադարձրել պարսից հյուպատոսի միջոցով»: Այսինքն՝ սեփական ժամանակակից քաղաքական առաջնահերթությունները թույլ են տալիս Ադրբեջանի իշխանությանը քայլել իրենց «մեծանուն» հայրենակցի խոսքերի վրայով՝ խեղելով իրողությունների բովանդակությունը և միտումնավոր շփոթելով պարզ հասկացությունները։

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն։ Սակայն այս միտումը Հեյդար Ալիևով չի սկսվել, այլ շատ ավելի վաղ՝ հենց 1918 թ․ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը սկսեց արդարացնել որպես վրեժ 1918 թ․ մարտյան դեպքերի։ Այսինքն հայությանը չգործած հանցանքի մեջ մեղադրման և սեփական հանցանքների համար «հավասարակշռման» պատրվակով ի սկզբանե նենգափոխվել է չափազանց ակներև իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 1918 թ․ մարտին հայերի կողմից փրկված 14 000 թյուրքերից մեկն էր նաև Բեյբութ խան Ջևանշիրին՝ Ադրբեջանի ապագա ներքին գործերի նախարարը և Բաքվի հայության դահիճը, ով իր կաշվի փրկությանը պատասխանեց ինչպես եռօրյա կոտորածով, այնպես էլ ամիսներ ձգվող հայության նկատմամբ առևանգումների, գնդակահարումների, սովի, նվաստացման, թալանի, ջարդի գործադրմամբ, որը անժխտելի է՝ վկայված ժամանակակից օտարազագիների արձանագրմամբ։ Ինչու Սաբինա Ալիևան չի հիշատակում այն 46 հայ որբերի մասին, ովքեր 1918 թ․ Բեյբութ խան Ջևանշիրի հրամանով որբանոցի 4-րդ հարկի պատուհանից դուրս են նետվել, իսկ նրանց ծնողները շատ ավելի վաղ կոտորածի էին ենթարկվել, ինչու չի հիշատակում Բաքվի հիվանդանոցի մասին, որտեղ բուժվող հայերը սրախողխող են արվել, կամ փախստականներ տեղափոխող այն նավի մասին, որը ջրասույզ է արվել՝ իր հետ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր։ Սրանք պատմական անցյալի դրվագներ են միայն, որը ադրբեջանական տարբեր վարչակարգեր նրբորեն չեն նկատել։

Իսկ մեր օրերում Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի խոսելու ցեղասպանության մասին այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին էթնիկ զտման, բռնի տեղահանման և վերջապես ամենաիսկական ցեղասպանության է ենթարկել ողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությանը, իսկ ամիսներ առաջ ի տես ողջ աշխարհի հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին երեք տարիների Ադրբեջանի հանցագործ վարքի պատճառով ավելի քան 150 հազար հայ էթնիկ և ռասիստական խտրականության և զենքի սպառնալիքի տակ հեռացել է իր հայրենիքից: Սա է այն բովանդակությունը, որ պետք է պարունակեր Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Նա պետք է արձանագրեր, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Ինչու՞ Սաբինա Ալիևան նամակներ չհղեց միջազգային կազմակերպություններին, երբ Լեռնային Ղարաբաղում արձանագրվեց սովամահություն, երբ չկային կենսագործունեության ապահովման նվազագույն պայմաններ անգամ, կամ երբ անցակետից առանց հիմքի մարդիկ էին առևանգվում և քրեական գործեր հարուցվում, որի հիմքերը Ադրբեջանը չուներ և գտնել ևս չկարողացավ, այլ բեմադրեց մի քանի արարից բաղկացած ներկայացումներ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Ադրբեջանը տրամագծորեն հեռու է թե՛ մադու իրավունքների պաշտպանությունից, թե՛ պատմական իրականությանը առերեսվելու ցանկությունից։ Ուստի, խորհուրդ ենք տալիս Սաբինա Ալիևային այցելել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին, բռնադատված լրագրողներին և պարզապես ֆեոդալական հասարակության վերին կլաններից ցած գտնվող հասարակ մարդկանց՝ իմանալու սեփական երկրի և իր սատարած իշխանության մասին ողջ ճշմարտությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում միջազգային իրավարար կազմակերպություններին կամ Ադբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին սովորեցնել Սաբինա Ալիևային, որ իր գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, ոչ թե դրանց խախտումը օրինականացնելը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP