Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա անպատասխան չի մնա․ Ռաիսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա անպատասխան չի մնա․ Ռաիսի

12:13 02.04.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) իր հերթական անհաջողությունների և պարտությունների պատճառով օգտագործում է կույր ահաբեկչություն, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողությունների օգնությամբ, և այս վախկոտ հանցագործությունը անպատասխան չի մնա», – Ռաիսիի խոսքերն է մեջբերում իր վարչակազմի կայքում արված հայտարարությունը:

Իրանի նախագահը «դատապարտել է անմարդկային հարձակումը, որը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր»։

Ռաիսին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, որոնք սպանվել են հարվածի հետևանքով, ներկա են եղել Դամասկոսում որպես ավագ ռազմական խորհրդատուներ։

Նախագահը նաև ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

18:10 10.05.2025

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...

SHANTNEWS

18:00 10.05.2025

SHANTNEWS

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

17:48 10.05.2025

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։   ...

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

17:38 10.05.2025

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...

Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետ

17:29 10.05.2025

Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետ

Բուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմա Տրաորեն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ «Մենք կքննարկենք համագործակցության հարցեր, կանդրադառնանք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ասպեկտներին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը Բուրկինա Ֆասոյի ուսանողների վերապատրաստման […] ...

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել

17:20 10.05.2025

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը և ես զրուցել ենք հնդիկ և պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք հողի վրա»,-գրել […] ...

BACK_TO_TOP