Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ. ստորագրվել է քառակողմ հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ. ստորագրվել է քառակողմ հուշագիր

17:48 02.04.2024

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբկեն Չուգասզյանը:

Հուշագրի նպատակն է կայուն և արդյունավետ համագործակցությունը, ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համատեղ գործունեության ընդլայնումը, ինչպես նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) հիմնումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ վերջին օրերին ստորագրված սա արդեն 3-րդ հուշագիրն է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը:

«Պետական հստակ քաղաքականությամբ մասնավորի հետ համագործակցությունն առաջընթացի ճանապարհ է: Առավել ուրախալի է երիտասարդական, նորարար, աշխարհի հետ համահունչ քայլող կառույցների հետ համագործակցությունը, ինչպիսին այսօրվա հուշագիրն է: Այն բարելավելու և նոր հնարավորություններ է տալու մեր ստեղծագործ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են մեր ժամանակների այն ամենատես աչքը, որն ունակ է տեսնելու, զգալու, ցույց տալու ու նաև սովորեցնելու մերօրյա արվեստը: Մենք էլ՝ որպես պետություն, մշտապես պատրաստ ենք աջակցել և խրախուսել առաջընթացին միտված նորանոր գաղափարները»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում հիմնադրվող ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության և հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կհանդիսանա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը և մուտքը դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:

Միջոցառման շրջանակում ներկաները ծանոթացել են նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսին: Այն ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

14:52 17.06.2025

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

14:41 17.06.2025

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

14:30 17.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

14:22 17.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...

Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

14:17 17.06.2025

Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...

BACK_TO_TOP