ՔՊ-ական պատգամավորը Բաքվի կողմից կեղծ լուրերի տարածումը կապում է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՔՊ-ական պատգամավորը Բաքվի կողմից կեղծ լուրերի տարածումը կապում է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման հետ

15:54 03.04.2024

Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը, թե հայկական զինված ուժերը իբր զորաշարժեր են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում, կապված է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սա, իհարկե, կապ ունի ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց մեզ խորթ չէ նաև Ադրբեջանի պրիմիտիվ ձեռագիրը, որն ամեն անգամ սադրիչ գործողություններ անելուց առաջ այսպիսի կեղծ լուրեր է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար։ Եթե երկու տարի առաջ նրանց դա հաջողվում էր, հիմա այդքան էլ չի հաջողվում, որովհետև հիմա ԵՄ դիտորդները գոնե ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է։ Բոլորի համար արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ստում է, և ամբողջ աշխարհն արդեն օբյեկտիվ իրականության մասին տեղեկատվություն է ստանում Եվրոպական Միության անկախ դիտորդներից»,- ասաց Խաչատրյանը։

Ադրբեջանը վերջին օրերին կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում զորաշարժեր են իրականացնում և պատրաստվում են հարձակվողական գործողությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը։ Հայկական զինված ուժերի կողմից տեղաշարժերի մասին Ադրբեջանի տարածած կեղծիքը հերքել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունն այդ լուրերի տարածումից հետո հայտարարել է, որ դիտորդները մոնիթորինգ են իրականացրել սահմանի երկայնքով և անսովոր տեղաշարժեր ու զորքերի կուտակումներ չեն նկատվել։ Զորաշարժերի մասին կեղծ լուրերին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերը, ով կասկածի տակ էր դրել դրանց արժանահավատ լինելը՝ հղում անելով ԵՄ դիտորդական առաքելության հայտարարություններին։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հետ կապված քայլերը։ Պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հրապարակային իր դժգոհությունն է արտահայտել՝ կապված սպասվող հանդիպման հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

ԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

BACK_TO_TOP