ԵՄ-ն Հայաստանում ծառայում է որպես ծածկ ՆԱՏՕ-ի համար․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ԵՄ-ն Հայաստանում ծառայում է որպես ծածկ ՆԱՏՕ-ի համար․ Զախարովա

16:07 03.04.2024

Հայաստանի ղեկավարությունն իր տարածաշրջանում խնդիրների լուծման փորձ ունի, սակայն Արևմուտքի միջամտությունը Անդրկովկասում իրավիճակին հետևողականորեն հանգեցնում է բարդությունների, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Զախարովան հիշել է, որ Պենտագոնի հրահանգիչները Երեւանում են, մարտին Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ անցյալ տարի երկրում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել։

«Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն իրոք փորձ ունի ներտարածաշրջանային իրավիճակի խնդիրները սեփական և հարևան երկրների ռեսուրսներով լուծելու, իսկապես դրական փորձ կա։ Հենց որ սկսում են այդ հրահանգիչները, խորհրդականները, քաղաքական գործիչները, և սա ԵՄ-ն չէ, իրականում ԵՄ-ն ծառայում է որպես ծածկ, դա ՆԱՏՕ-ն է, պաշտոնական Երևանի համար անմիջապես խնդիրներ են սկսվում»,- ասել է Զախարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

19:15 07.06.2025

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:       ...

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

19:11 07.06.2025

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:   «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...

BACK_TO_TOP