Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով անվտանգության ուժերի 5 անդամ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով անվտանգության ուժերի 5 անդամ է զոհվել

10:48 04.04.2024

Իրանի իրավապահ ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հինգ անդամներ սպանվել են Սիստան և Բելուջիստան նահանգների Չաբահար և Ռասկ քաղաքների ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

«Հինգ անվտանգության աշխատակիցներ սպանվել են, ևս 10-ը վիրավորվել են», – մեջբերում է նրա խոսքը IRNA լրատվական գործակալությունը:

Փոխնախարարը նաև ասել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ութ ահաբեկիչ, «Ռասկ քաղաքում մի շարք զինյալներ շրջապատված են անվտանգության ուժերի կողմից և շուտով կամ կալանավորվելու են կամ կոչնչացվելու»։

«Ահաբեկիչների կորուստները կարող են աճել մինչև 20 մարդ»,- հավելել է Միրահմադին։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի խոսքով, Չախաբարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա հարձակվելու փորձից հետո զինյալները «ներխուժել են բնակելի շենքերից մեկը և պատանդ վերցրել մի քանի մարդու»։ ԻՀՊԿ զինծառայողները նրանց ազատելու գործողություն են իրականացնում։ Պաշտոնյան հավելել է, որ Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունք մուտք գործելու փորձ է կանխվել։

Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Զոլմ» իսլամիստական ​​զինյալ կազմակերպությունը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ վատ պահպանվող սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

19:15 07.06.2025

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:       ...

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

19:11 07.06.2025

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:   «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...

BACK_TO_TOP