Մոսկվան հասկացրեց` ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես սպասում են Երևանում. Գագիկ Համբարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Մոսկվան հասկացրեց` ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես սպասում են Երևանում. Գագիկ Համբարյան

14:20 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ժամեր անց կայանալիք հանդիպումը բավական սուր հարցադրումներով է լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա հիշեցրեց` ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վՙլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում բացահայտ կերպով նշել էր, որ Ռուսաստանը մեծ քանակութամբ հարցեր ունի Հայաստանի նոր իշխանություններին, միաժամանակ նշել էր, որ երևի հայկական կողմն էլ հարցեր ունի:

«Այն, որ Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են, դա փաստ է, և ոչ ոք չի կարող հերքել: Դրա վառ վկայությունն էր նաև Լավրովի վերջին հայտարարությունը, որ իրավիճակը եռում է, այնպես որ իրոք բավական բարդ հանդիպում է սպասվում: Մեզ նաև մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից: Հանդիպումից մեկ օր առաջ պաշտոնական Մոսկվան ևս հասկացրեց մեզ` հայկական կողմին, որ ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես սպասում են Երևանում, գոնե այն առումով, որ Միքայել Հարությունյանին պետք է հանձնեին Հայաստանի իշխանություններին, սակայն կոնկրետ ՌԴ տարածքում նրա նկատմամբ հետախուզումը չեղարկվել է:

Դրան գումարած` երեկ Ռուսաստանի` Կրեմլին մոտ կանգնած ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Պուտինը սեպտեմբերի վերջին նաև այց է կատարելու Բաքու: Պետք չէ մոռանալ նաև, որ Պուտին-Ալիև վերջին հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցավ Սոչիում, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենակարևոր համաձայնագիրը կնքվեց` Ադրբեջանին ևս հինգ միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծումը ստանան, իսկ թե ինչ ընթացք կունենան բանակցությունները, քաղաքագետը դժվարացավ ասել, սակայն հույս հայտնեց, որ բանակցությունների միջոցով հայ-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն: Նա ընդգծեց` ցավով, բայց պետք է խոստովանել, որ ապրելով այս տարածաշրջանում` ինքներս չենք կարող ապահովել մեր անվտանգությունը և տեղին չեն հայտարարությունները, թե կարևոր չէ, որ Հայաստանի իշխանություններին չեն վստահում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, կարևոր է, որ վստահում է հայ ժողովուրդը: Համբարյանը շեշտեց` Հայաստանը ո՛չ Շվեյցարիան է, ո՛չ Ավստրիան, ո՛չ Հունգարիան, ո՛չ Չեխիան, որ շրջապատված լինի քաղաքակիրթ երկրներով, մեր երկիրը շրջապատված է Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններով, որոնք հարմար պահի են սպասում հաշվեհարդար տեսնելու համար, ուստի մեծ նշանակություն ունի անվտանգությունը, որի կարևոր ապահովողներից մեկը հենց Ռուսաստանն է:

Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, հասնել նրան, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը քիչ թե շատ հավասար դիրքերից հանդես գա, Համբարյանը պատասխանեց.

«Պետք է նշել, որ նախկինում, գոնե Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբնական շրջանում կարծես այդ կոմպլեմենտարությունը կար, հետագայում, ցավոք, այդ «գույք` պարտքի դիմաց» ծրագիրը, Սերժ Սարգսյանի  քաղաքականությունը, երբ բացահայտ Ռուսաստանի շահերն էին տարվում առաջ, բերեցին նրան, որ մենք հիմա վերադաս-ստորադաս կարգավիճակով ենք հարաբերվում: Հիմա, որքան ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերականգնել հենց այդ կոմպլեմենտարությունը, հուսանք, որ դա նրան կհաջողվի: Այն, ինչ եղել է հայ-ռուսական հարաբերություններում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իհարկե, մեզ բացարձակ ձեռնտու չէ, միևնույն ժամանակ, ցավով եմ նշում, մենք պետք է ընդունենք այն փաստը, որ մեր անվտանգությունը ևս կախված է Ռուսաստանից. այստեղ պետք է գտնվի ոսկե միջինը, որպեսզի և մենք մեր դեմքը պահպանենք, և Ռուսաստանը դժգոհ չմնա, դա պետք է բանակցությունների միջոցով լուծվի»:

Համբարյանը նշեց, որ ինքը կտրականապես դեմ է և՛ այն տեսակետին, որ պետք է խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և՛ այն տեսակետին, որ Հայաստանն ուղղակիորեն պետք է կատարի բոլոր այն հրահանգները, որոնք գալիս են Մոսկվայից:

Անդրադառնալով տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա կատարելիք այցը ինչ-որ առումով Մոսկվա այցը հավասարակշռելու միտում ունի, Համբարյանը չբացառեց, որ կարող է այդ հանգամանքն էլ լինել, ասաց, որ դա ողջունելի է համարում, որովհետև նկատում է` Նիկոլ Փաշինյանը ուզում է այդ կոմպլեմենտարությունը պահպանել:

Քաղաքագետից հետաքրքրվեցինք` Հայաստանի նոր կառավարությանը մինչ օրս հաջողվե՞լ է արտաքին քաղաքականության մեջ պահպանել հավասարակշռությունը, թե՞, այնուամենայնիվ, կան գերակայություններ: Նա պատասխանեց, որ հաջողվել է, ապա նշեց, որ շատ կարճ ժամանակ է անցել հեղափոխությունից, բացի այդ նկատել է մի բան` և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը մեր դեմ պայման են դնում, այսինքն՝ եթե եղել է հեղափոխություն, ուրեմն պետք է լինեն իրական փոփոխություններ:

«Երևի Արևմուտքը սպասում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն այն քայլերը, որ արեց Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում 2003-ից հետո, երբ, գալով իշխանության, Վրաստանի տարածքից դուրս բերեց ռուսական բազաները: Դրանից հետո միայն Վրաստանը դիվանագիտական և ֆինանսական աջակլցություն ստացավ Արևմուտքից: Նույն ռուսական կողմը երևի սպասում է, որ պետք է շարունակվեն հայ-ռուսական հարաբերությունները նախկին` վերադաս-ստորադաս տարբերակով: Իհարկե, երկու կողմի նպատակներն էլ մեզ համար անընդունելի են, և այս ամենը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP