12:17 08.04.2024
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում: Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունն անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու հավելել, որ կարեւոր ձեռքբերում կլինի ՀՀ ՆԳՆ-ի եւ Եվրապոլի միջեւ փոխգործակցությունը: Այս դեպքում ՆԳՆ-ն հանդիսանում է ոչ թե Կառավարության առանձին անդամ, այլ ՀՀ իրավապահ համակարգի միասնական ներկայացուցիչը Եվրապոլի հետ միասնական համագործակցության շրջանակում: Կնշանակվի Եվրապոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապահովի տեղեկատվության փոխանակումն ու հետադարձ կապը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրապոլի միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը մանրամասնել է, թե վավերացնելուց հետո ինչ ծավալով են օգտագործվելու համաձայնագրի հնարավորությունները: Փոխնախարարը նշել է, որ գործնականում մեկնարկել են ներդաշնակեցման գործընթացներն ու հավելել. «Մեր կապի սպան, որը կներկայացնի ՀՀ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա նստավայր, որի միջոցով Եվրապոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Եվրամիության հաշվին: Համանման ենթակառուցվածք կունենանք նաեւ ՀՀ ՆԳՆ շենքում: Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր դատաբազաներին, ինչը հնարավորություն կտա ապահովելու փոխգործակցությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրապոլի եւ ՀՀ-ի միջեւ»:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւս կարեւորել է համաձայնագրի ընդունումը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրապոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրապոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննելու լիազորություններ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...