Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուսների համար. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուսների համար. Ժաննա Անդրեասյան

19:36 08.04.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցների հետ, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ ուղղությամբ ներկայացնելու համար.

«Դուք ցույց եք տվել ձեր վերաբերմունքն այնպիսի կարևոր բարեփոխմանը, ինչպիսին հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես նոր չափորոշչի ներդրումը դպրոցներում դարձնենք ավելի ընդգրկուն և լավագույն փորձը՝ առավել տեսանելի, և այս նախաձեռնությունն այդ նպատակով է արվել»:

Ըստ նախարարի՝ հանրային խոսակցություններն առավելապես կենտրոնանում են եղած խնդիրների շուրջ, որը թեև շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս այս բարդ գործընթացը շարունակաբար բարելավել, սակայն մյուս կողմից էլ մանկավարժների աշխատանքն ու արձանագրված դրական առաջընթացը ստվերում են մնում.

«Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուս դպրոցների ուսուցիչների, տնօրենների և աշխատակիցների համար: Այս մեխանիզմը ձեզ թույլ կտա պատմել ձեր աշխատանքի մասին, իսկ մեզ՝ ճանաչել կատարված աշխատանքը: Ձեր արձագանքը շատ բարձր ենք գնահատում, քանի որ երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախություններ, կասկածանքներ և վախեր լինում: Նույնիսկ դրական նախաձեռնություններին հաճախ դժվարությամբ են մասնակցում, հետևաբար կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն եք ցուցաբերել և մասնակցել»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` հրաշալի աշխատանքներ են եղել, և ներկայացված յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ուսումնասիրվել է:

«Կարևոր է, որ նոր չափորոշիչը դպրոցներում կայանա, կարևոր է լավագույն փորձի մասին առավել իրազեկվել՝ միմյանցից սովորելու առումով»,- վստահություն է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչները հնարավորություն ունեն այնուհետ մասնակցելու տարվա լավագույնի մրցույթին, որը ենթադրում է որոշակի պարգևատրում. տվյալ ամսվա ներկայացված հայտերով ուսուցիչիչը դառնում է իրավասու՝ հայտնվելու տարվա լավագույնի ցանկերում»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, թե՛ դրական կողմերի, թե՛ խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև չափորոշչի արդյունքի անկախ գնահատման գործընթացից.

«Ուրախ ենք, որ ունենք չափորոշչի ՀԲ անկախ գնահատման արդյունքը, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը չափորոշիչը լուծում է: Դա մեր երեխաներին տրամադրվող կրթության որակի բարձրացումն էր, կրթական առաջընթացի գրանցումը: Տավուշի մարզի արդյունքներով վեց ամսվա կրթական առաջընթացի արդյունք ենք գրանցել, ինչը, ի պատիվ մեր ուսուցիչների, իրականացվելով ամենաբարդ ժամանակահատվածում՝ համավարակի սահմանափակումների, ետպատերազմյան շրջանում, դրական է եղել: Սա առաջին հերթին վկայում է մեր համատեղ աշխատանքի մասին, որը պետք է արժևորել և գնահատել: Մեր հաջողությունների մասին պետք է հաճախ խոսենք, որ դրանք մեզ ոգևորեն եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և շնորհավորել ամսվա լավագույնը լինելու առիթով:

«Նախատեսում էինք, որ բոլոր մարզերից մասնակցություն կունենանք, բայց դեռևս չունենք այդ պատկերը: Դա պայմանավորված է առաջին փորձի բարդությամբ, և դուք եք այն համարձակները, որոնք ուղղորդող են մյուսների համար: Այս ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են՝ ձեզնից լսելու կարևոր խնդիրների կամ հաջողությունների մասին, որոնք թե՛ մտածելու տեղիք են տալիս, թե՛ ոգևորում են: Այդպիսով կհասկանաք ոլորտի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը և տեղակալը պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բուհերի ընդունելության համակարգում կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսուցչի օգնականի, դպրոցների հոգեբանների գործունեությանը, գնահատման նոր համակարգին, ըստ նոր չափորոշչի քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:

Պատասխանելով ավագ դպրոցի կրեդիտներով բուհ ընդունվելու հնարավորության մասին հարցին` նախարարը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրման հիմքում կրթական արդյունքի փոխճանաչումն է, ինչը նշանակում է, որ բուհը պետք է ճանաչի կոնկրետ դպրոցի կրթական արդյունքը:

«Կրեդիտային համակարգի ներդրումը պետք է արվի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո: Այժմ աշխատանքներ են ընթանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նոր նախագծում, հիմք ընդունելով ՀՀ կրթության՝ մինչև 20230 թվականը զարգացման ծրագրի հիմնական պահանջները, բուհերի ընդունելության համակարգի նոր մոտեցումներ են ամրագրվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` հույս հայտնելով, որ հանրային քննարկման փուլում դպրոցներն ակտիվ կլինեն` ներկայացնելով առաջարկներ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման իրենց փորձը: Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով` «Առողջ ապրելակերպ» խմբակի ներդրման սկզբնական շրջանում, երբ ծնողների մոտ տարատեսակ մտահոգություններ և չպարզաբանված հարցեր կային, ծնողների հետ կազմակերպել են հանդիպում` ներկայացնելով խմբակի ուսումնական ծրագիրը և նպատակը.

«Մեր մասնագետներին լսելուց և իրենց հուզող հարցերի մասին պարզաբանումներ ստանալուց հետ ծնողների հիմնական մտահոգությունները փարատվեցին»,- պատմել է տնօրենը:

Նա նաև նշել է, որ դպրոցում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են սեմինարներ` գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ:

Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանի կարծիքով` նախագծային ուսուցումն աշակերտի կարողունակությունների զարգացման լավագույն մեթոդներից է, և կարելի է որոշ առարկաների դեպքում քննությունը փոխարինել նախագծային աշխատանքով:

Այս առնչությամբ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ նման հնարավորություն այս տարի տրված է Տավուշի մարզի դպրոցներին, որտեղ 9-րդ դասարանի ավարտին սովորողն իր ընտրությամբ կարող է քննություն հանձնել կամ նախագծային աշխատանք իրականացնել:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարն իրազեկել է նաև, որ ակնկալում է լավագույն մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցությունն այս տարի նախատեսվող ուսուցչական երկու համաժողովներին, որտեղ վերջիններս կարող են հանդես գալ նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հաջողված փորձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP