ԱԺ-ն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի լրամշակված նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ԱԺ-ն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի լրամշակված նախագիծը

10:59 12.04.2024

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 23 հոդվածից 11-ը փոփոխության են ենթարկվել, չհաշված խմբագրական փոփոխությունները։

Մասնավորապես՝
1. վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.
2. հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր՝ «զուգընկեր» հասկացությամբ.
3. որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).
4. վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.
5. ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.
6. առաջնային բուժօգնության փոխարեն, օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
7. սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

Վերանայվել են ՀՀ քրեական օրենսգրքի թվով 20 հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը այնպիսի հանցակազմերում, ինչպիսիք են՝ Սպանությունը, Ինքնասպանության հասցնելը, Ինքնասպանության հակելը, Ինքնասպանությանը նպաստելը, Առողջությանը ծանր վնաս պատճառելը, Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, Ազատությունից ապօրինի զրկելը, Հոգեկան ներգործությունը, Ֆիզիկական ներգործությունը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, Մարդուն առևանգելը, Շորթումը, Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:

Նոր կարգավորում է նախատեսվել ՀՀ քրեական օրենսգրքում հետամտելու համար.
«Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել…»։

Սահմանվել են ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ).

Հիշեցնենք, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Եվ սա առաջին նախագիծն է, որը ծավալուն և հիմնավոր կերպով անդրադառնում է օրենքի կիրարկումից հետո առաջ եկած խնդիրներին և բացերին։

Փոփոխությունների փաթեթը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP