Սուրեն Պապիկյանը մի շարք մարզերում հետևել է շաբաթօրյակի աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Սուրեն Պապիկյանը մի շարք մարզերում հետևել է շաբաթօրյակի աշխատանքներին

18:06 08.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համապետական շաբաթօրյակը սկսելով Հրազդանի կիրճից` այնուհետև ուղևորվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է շաբաթօրյակի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին, բնակիչների հետ իրականացրել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Նախարարը բնակիչների հետ քննարկել է ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կարևորելով քաղաքացիների գիտակցության և ամենօրյա վարքի մեջ շրջակա միջավայրի պահպանության ու խնամքի մշակույթ ունենալու անհրաժեշտությունը։

Նախարար Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառն Արմավիր համայնքն էր, որտեղ մարզպետ Գագիկ Միրիջանյանի և քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համայնքի տարբեր թաղամասերում և հետևել քաղաքային այգու բարեկարգման աշխատանքներին։

Արմավիրի մարզից նախարար Սուրեն Պապիկյանն ուղևորվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք, որտեղ ծանոթացել է համայնքի տարբեր հատվածներում բնակիչների ակտիվ մասնակցությամբ ընթացող աղբահանության և աղբահեռացման աշխատանքներին։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է «Մաքուր մոլորակ» միջոցառմանն ընդառաջ կազմակերպված համապետական այս շաբաթօրյակը, որն իր դաստիարակչական նշանակությամբ կնպաստի խնդրի հանդեպ բնակիչների հետաքրքրվածության աճին ու ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հետ միասին մասնակցել է մարզադպրոցին հարակից տարածքների մաքրման և ծառերի էտման աշխատանքներին: Նախարարը եղել է նաև Բյուրեղավան համայնքի դպրոցում, որտեղ ուսուցչական կազմից և ծնողներից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

BACK_TO_TOP