Նախաքննությամբ հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ-ն՝ ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Նախաքննությամբ հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ-ն՝ ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի մասին

14:57 15.04.2024

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։

Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։

Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։

Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

19:25 16.06.2025

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

18:55 16.06.2025

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

Իրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական ​​գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

18:50 16.06.2025

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:45 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP