20:01 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպմանը, անդրադառնալով անցումային արդարադատությանը, վստահեցրեց` դա չի նշանակում, որ սեփականության վերաբաշխում է լինելու: Վարչապետը նաև չբացառեց, որ եթե կոռուպցիոն դեպք լինի, պարզվի` մի պաշտոնյա միլիոնավոր ակտիվներ ունի գողացած, դրանք պետք է վերադարձվեն ՀՀ-ին, այս ճանապարհով ստիպված են լինելու գնալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության մի զգալի մասը «ծվարած է» այնտեղ: Ըստ Փաշինյանի՝ պետք է լինի այդ ակտիվները գտնելու ու հետ բերելու ուղղությամբ միջազգային կառույցների հետ համագործակցելու հնարավորություն:
Վարչապետը, սակայն, նշեց` դեռևս հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն, քանի դեռ մտահոգությունները հաշվի առնված չեն, երաշխիքներ չկան, որ դրանք չեն կարող «տռոյկաների վերածվել», չեն կարող դա անել:
«Մեզ համար կարևորը վստահությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրենք ստեղծում են հնարավորություն, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իրեն լիարժեք զգալ, իր ընդունակությունները, տաղանդը, հնարավորությունները կարողանա իրացնել Հայաստանում, այն է` հաջողության նոր բանաձև են ստեղծում:
«Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդը երբեք չհամակերպվի իր աղքատության հետ: Միջին վիճակագրական քաղաքացին պետք է կարողանա մի քանի լեզուներով հաղորդակցվել, մասնագիտական հմտությունները զարգացնել: Չի կարող լինել բարձրորակ զոդող, ով իր համար աշխատանք չճարի և իր ընտանիքը չկարողանա պահել:
Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 4000 թափուր աշխատատեղ կա, և ունենք 100 հազարից ավել նպաստառու ընտանիք: Մենք առողջ մարդուն ասում ենք` «քեզ համարում ենք սոցիալապես անապահով, 25 հազար դրամ ենք տալիս, և եթե պարզվի, որ դու այդտեղ աշխատում ես, 30 000 էլ եկամուտ ես ունենում կամ կով ես պահում, կզրկենք նպաստից, հանկարծ չանես դա»: Այսօր մարդիկ չեն գնում աշխատելու, ասում են` ինչի աշխատենք, որ նպաստից զրկվե՞նք: Այսինքն 25 հազար նպաստը դարձել է առողջ, ուժեղ, ֆիզիկական հնարավորությունը տեղը մարդու համար երազանքի գագաթնակետը»,- նշեց նա:
Վարչապետն ընդգծեց` իրենք չեն ուզում, որ ՀՀ քաղաքացին «յոլա գնա», նա պետք է աշխատի, հնարավորություն ստեղծի, հարուստ լինի: Փաշինյանի համոզմամբ` աղքատ լինելը պետք է ամոթ լինի, և կառավարության խնդիրն է սա ապահովել:
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...