Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ներկա պահին հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

15:37 16.05.2024

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին: Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա […] ...

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 16.05.2024

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։ ...

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

14:45 16.05.2024

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում․ Միրզոյան

Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։ «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի […] ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

14:27 16.05.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

13:58 16.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանն, ի դեպ, միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում: ...

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

13:56 16.05.2024

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։ ...

BACK_TO_TOP