Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

18:20 16.04.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին:

Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և նրանցում առկա շինությունները:

Երևան համայնքը հայտնել է պատրաստակամություն՝ ավարտին հասցնելու «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքի կապը 50-ամյա հուշարձանի հետ:

Երևանի ավագանու նիստին քննարկվող հարցերից մեկն էլ վերաբերում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Կոնսերվատորիան փակվում է:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:12 16.05.2024

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Մայիսի 15-16-ը Երևանում կայացել է «Ընդհանուր փորձագիտական տարածք. արտոնագրային փորձաքննության արդի խնդիրները» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Օրակարգում ընդգրկված էր թեմաների լայն շրջանակ՝ սկսած համակարգչային գյուտերի և արհեստական ինտելեկտի տարրերով գյուտերի փորձաքննությունից մինչև դեղագործական գյուտերի արտոնագրման և […] ...

Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովի առաջին նիստին

17:06 16.05.2024

Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովի առաջին նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական […] ...

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը ներկայացվել է ԵԽ փորձագետներին

16:55 16.05.2024

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը ներկայացվել է ԵԽ փորձագետներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ հայեցակարգի հանրային քննարկմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ նոր հայեցակարգի ներդնումը կարևոր քայլ է դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու պատրաստվածության և վերաինտեգրման հնարավորթյունների ապահովման գործում: Հայեցակարգը մշակվել է արդարադատության նախարարի հրամանով […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

16:49 16.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն՝ ընդգծելով, որ երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը: ...

Քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագիծ

16:44 16.05.2024

Քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Քննարկվել են Երևան քաղաքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության հուշարձան) […] ...

ՆԳՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

16:39 16.05.2024

ՆԳՆ-ն ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

Մայիսի 14-15-ը ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Մասնակցում էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային կապերի պատասխանատուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ճգնաժամային հաղորդակցման մասնագետներ և տեղեկատվության անվտանգության փորձագետներ։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն […] ...

BACK_TO_TOP