Բաքվում ինձ 300 հազար դոլար առաջարկեցին ադրբեջանցուն պարտվելու դիմաց․ Ֆրանկ Չամիզո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+13.09 oC

Բաքվում ինձ 300 հազար դոլար առաջարկեցին ադրբեջանցուն պարտվելու դիմաց․ Ֆրանկ Չամիզո

16:48 16.04.2024

Իտալիան ներկայացնող կուբացի ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն (74 կգ) սկանդալային հայտարարություն է արել Բաքվում կայացած եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարից հետո։ Աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Չամիզոն հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում իրեն 300 հազար դոլար են առաջարկել ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ կիսաեզրափակչի գոտեմարտում պարտվելու դիմաց։

«Գիտեի, որ ծանր փորձության եմ հանդիպելու Ադրբեջանում, քանի որ պայքարում էի նրանց երկրում, իսկ նրանք ամեն բան գնել են։ Ես արեցի դա, սակայն տեղի ունեցավ մի բան, որը հիշեցրեց տարիներ առաջվա ըմբշամարտը։ Նրանք մոտեցան ինձ և առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարի դիմաց։ Չեմ ցանկանում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ առավոտյան՝ կշռման արարողության ժամանակ։

Արդյոք անհանգստանո՞ւմ եմ, որ կարող եմ խնդիրներ ունենալ այս հայտարարության համար։ Ես արմատներով Կուբայից եմ և ոչնչից չեմ վախենում։ Հիմա ես ապրում եմ ազատ երկրում, որտեղ կարող եմ ասել այն ամենը, ինչ մտածում ու ցանկանում եմ։ Ոչ ոք չի կանգնեցնի ինձ»,- 31-ամյա ըմբիշի խոսքերը մեջբերում է La Repubblica-ն։

Հիշեցնենք, որ մրցավարական կողմնակալ որոշումներով անցած գոտեմարտն ավարտվել էր 8-8 հաշվով, հաղթանակը շնորհվել էր ադրբեջանցուն, քանի որ Չամիզոն ունեցել էր երկու նկատողություն: Հաղթողը նվաճում էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) դեռ ուսումնասիրում է գոտեմարտը և պետք է որոշում կայացնի։

Հայաստանի ներկայացուցիչները չէին մասնակցել Բաքվի մրցաշարին։

Հայաստանն ըմբշամարտում առայժմ ունի 5 օլիմպիական ուղեգիր։ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Փարիզ-2024-ի համար վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ մայիսի 9-12-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում,  բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր Կլյուև

15:15 16.05.2024

Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր Կլյուև

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին: «Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։ Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, […] ...

Հեմիլթոնը կնկարահանվի կինոարտադրության պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում

14:48 16.05.2024

Հեմիլթոնը կնկարահանվի կինոարտադրության պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում

Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նորամուտը կնշի կինոաշխարհում և կնկարահանվի պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում։ 39-ամյա Հեմիլթոնը նկարահանվելու է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի «Գագաթնակետ» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը լինելու է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամերիկացի Բրեդ Փիթը։ Նա ֆիլմում մարմնավորելու է Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդի դերը, որը հետագայում դառնում է երիտասարդ պիլոտի գործակալը։ […] ...

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

14:16 16.05.2024

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […] ...

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

11:39 16.05.2024

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […] ...

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

10:13 16.05.2024

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում հաղթանակն առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Ole-ն։ ...

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

09:07 16.05.2024

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։ Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։ «Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն […] ...

BACK_TO_TOP