Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը

20:14 16.04.2024

Լիտվացի աթլետ Միկոլաս Ալեկնան սահմանել է սկավառականետման համաշխարհային ռեկորդ։

Օկլահոմայում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը գրանցել է 74,35 մետր արդյունք՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը։

Նախորդ ռեկորդակիրը գերմանացի Յուրգեն Շուլտն էր, որը 37 տարի առաջ սկավառակը նետել էր 74,08 մետր։

ԱԱ-2022-ում Միկոլաս Ալեկնան 19 տարեկանում նվաճել էր արծաթե մեդալ՝ դառնալով սկավառականետման աշխարհի առաջնության ամենաերիտասարդ մեդալակիրը պատմության մեջ։ 2023-ին նա աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել 68,85 մետր արդյունքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

14:16 16.05.2024

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […] ...

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

11:39 16.05.2024

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […] ...

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

10:13 16.05.2024

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում հաղթանակն առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Ole-ն։ ...

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

09:07 16.05.2024

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։ Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։ «Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն […] ...

Լեգենդար Ջորջիո  Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին

22:22 15.05.2024

Լեգենդար Ջորջիո Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին: 38-ամյա մարտիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպարինգ է անցկացնում իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիստիան Վիերիի հետ: Տիտղոսային մենամարտում հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, […] ...

Մբապեն վիճել է ՊՍԺ-ի նախագահի հետ

21:44 15.05.2024

Մբապեն վիճել է ՊՍԺ-ի նախագահի հետ

Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, վիճել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղից (1-3) առաջ: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի կատարցի սեփականատերը 25-ամյա ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ […] ...

BACK_TO_TOP