17:06 16.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը՝ ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների և միջգերատեսչական համագործակցության մակարդակում հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները և ներկայացրել այդ ուղղությամբ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Խնդրի մասին տարբեր ուղղություններով խոսելու հանգամանքը վկայում է, որ այն բոլորիս ուշադրության կենտրոնում է: Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը, ձևակերպմանը, մասնագիտական աջակցությանն ու ծառայությունների ստացմանը: Դպրոցներում սեպտեմբերից գործում է հոգեբանի հաստիք, ինչը նշանակում է, որ մենք առնվազն մասնագիտական ռեսուրսը հասցրել ենք դպրոց: Մենք շարունակաբար աջակցելու ենք հոգեբաններին անհրաժեշտ ռեսուրսներով՝ զգալու, նկատելու և բարձրաձայնելու կրթական միջավայրում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների մասին, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երեխաների համար: Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին և մասնագետների հետ աշխատելով՝ գտնել այս երևույթի հետ առնչվելու ճիշտ ձևերը»,- ասել է նախարարը՝ կարևորելով ոլորտում գործող մասնագիտական կառույցների՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի դերը և ընդգծել,- ուրախ եմ, որ ծրագիրն այս օղակների հետ ևս նախատեսում է աշխատանք և կնպաստի այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը»:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ վերջերս կայացած համադպրոցական գիտության փառատոնի ընթացքում Շիրակի դպրոցներից մեկը ներկայացրել էր հետազոտություն, թե ինչպես է ազդում վատ տրամադրությունը սովորելու վրա.
«Ուրախալի փաստ էր, որ երեխաները հետազոտություն իրականացրել են ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար ուղղություններով, և որ այս թեման հատկապես գրավել է նրանց ուշադրությունը: Սա նշանակում է՝ կարիք ունենք ավելի խորքային հասկանալու այն բոլոր գործոնների ազդեցությունը, որն առնչվում է կրթական գործընթացի հետ»:
Թեմայի համատեքստում որպես ոլորտում իրականացվող բարեփոխում նախարարը նշել է, որ առանձին ֆինանսավորում է տրամադրվում դպրոցներում խելամիտ հարմարեցումների ու ծառայությունների համար՝ տարորոշելով, թե որոնք են աջակցության ձևերը տվյալ դպրոցի համար: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է այսպիսի կարևոր ծրագրերի կողքին:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի շուրջ տարբեր գերատեսչությունների և քաղհասարակության համախմբումը:
«Բոլորիս նպատակն է, որ Հայաստանի բնակչությունն ավելի դիմակայուն լինի և Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված գործունեություն ծավալվի: Կրթության համակարգի և իրազեկվածության բարձրացման միջոցով պետք է հասնենք հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք աշխատել միասնաբար, ուժեղացնել շահառու հաստատությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով մեր համագործակցության ամուր հիմքերը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց ոլորտներում ծավալվող գործունեությունը:
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել մասնագիտական ներուժը՝ իրականացնելով հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդմանն ուղղված վերապատրաստումներ: Կստեղծվի կայք՝ հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի ու հասանելի տեղեկատվությամբ:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...