Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:48 16.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը, որը Երևանում է գտնվում Հայաստանի և Դանիայի քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների մասնակցությամբ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-դանիական բարեկամական կապերի զարգացումը՝ առաջարկելով դիտարկել մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցային կապերի ամրապնդումը:

Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը տեղեկացրել է՝ Դանիայի մշակութային ինստիտուտն ինքնակառավարվող հաստատություն է և զբաղվում է տարբեր երկրներում մշակութային կապերի հաստատմամբ: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ դիտարկելով մշակութային և մի շարք այլ փառատոների անցկացման հնարավորությունը:

Ներկայացնելով մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունն ու ընթացող բարեփոխումները՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ տարեսկզբից գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը մշակույթի ոլորտի հանրահռչակման, նաև թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված կառույց է: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել երկու երկրների թանգարանների միջև համագործակցության ամրապնդման, մասնագետների փոխանակման և վերապատրաստումների ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս՝ կարևորով հայ-դանիական կապերի զարգացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:06 16.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:00 16.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

Մայիսի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:11 15.05.2024

Մայիսի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Օդեսայի, Պատկանյան, Մադոյան փողոցների […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

19:27 15.05.2024

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […] ...

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

19:10 15.05.2024

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […] ...

BACK_TO_TOP