ՄԱԿ-ը կոչ է անում հավաքել 2,8 միլիարդ դոլար՝ պաղեստինցիներին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՄԱԿ-ը կոչ է անում հավաքել 2,8 միլիարդ դոլար՝ պաղեստինցիներին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար

15:33 17.04.2024

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 2,822 միլիարդ դոլարի հրատապ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի ավելի քան 3 միլիոն մարդկանց: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներին ուղղված ֆլեշ կոչը պահանջում է 2,822 միլիարդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի գործակալություններին և ոչ կառավարական կազմակերպություններին՝ Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, ավելի քան 3 միլիոն մարդկանց առավել հրատապ կարիքները բավարարելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Աջակցությունը պետք է տրամադրվի 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

11:19 07.06.2025

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […] ...

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

11:09 07.06.2025

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […] ...

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...

Լարսը բաց է

10:44 07.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP